«Բա եթե էդքան սովորական ա հայհոյանքը, ինչ եք ուզում Վահրամից»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտիստը․ բառիս ամենալայն իմաստով։ Կրում է, արդյոք Սահակյան Վահրամն իր մեջ ատելություն կամ ատելության խոսք։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանում համոզվել ենք նրա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Գրառումը հայհոյախոսական է և ոչ միակողմանի, բայց պատժում են ընտրողաբար, իրական Արտիստին։ Բոլորս հիշում ենք, թե ատելության խոսքի ինչպիսի «գոհարներ» են հնչել իշխանության առաջին դեմքերից, ԱԺ ամբիոնից։ Չեմ թվարկի դրանք, միայն մի տպավորիչ օրինակ բերեմ․ երբ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրին իր կողմից կիրառված «դոմփել» բառի մասին, փորձեց զարմանալ․ «չեմ հասկանում առաջին անգամ եք լսում»։ Այո, մենք առաջին անգամ էինք լսում հրապարակային հայհոյանք երկրի առաջին դեմքի կողմից։ Բա, եթե էդքան սովորական ա հայհոյանքը, ինչ եք ուզում Վահրամից։ Ատելության խոսք, հայհոյախոսություն մենք լսում և կարդում ենք շարունակաբար, այն էլ ինչ մասշտաբների, բայց պատժվող չկա։ Պատժվում են, հատկապես, հանրության շրջանում հեղինակություն վայելող և իշխանությանը չհպատակվողները, անհատականությունները։ Ատելությունը ձեր մեջ է»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
