Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան

170
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ., 23:42
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Սիսիանում ՔՊ-ականի կողմից 300 հազար դրամով գնված Օպելը պետության վրա տարեկան 2 միլիոն դրամով վարձակալությամբ «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա։
Մեր վճարած հարկերը նման լկտի կերպով թալանողները պետք է լինեն բանտում։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հետևելու է այս գործի ընթացքին, քանի որ նման բան անողները, մեզ համար, մեր գրպանից դրամ հանող ջեբկիրից չեն տարբերվում։
Հ.Գ. Ապրի «Հետք»-ը, որակյալ նյութ է արել»։