«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանն անկանոն կերպով կառուցապատվում է, այդ շինարարությունները ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված մայրաքաղաքը։ Շարունակ փչում, ռւռճացնում են մայրաքաղաքի բնակարանաշինության փուչիկը,որն առաջիկայում պայթելու է։ Սակայն այլ հարցի եմ ուզում անդրադառնալ։ Երևանի բազմահարկերի մեծ մասը կառուցված են 1970-80-ական թվականերին, 50 տարի պիտանելիության ժամկետով։ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ուներ աշխղեկների կողմից շենքերի շինհրապարակների ցեմենտի վաճառք, գողություն, ուստի այդ շենքերը ամուր չեն կառուցվել։ Այն ժամանակ Երևանում սեյսմիկ վտանգը քիչ են գնահատել, շենքերը ոչ սեյսմակայուն են կառուցել։ Հայաստանի անկախանալուց հետո բազմահարկ շատ շենքերի հիմքերը փորել, նկուղներում օֆիսներ են բացել; Շենքի հիմքերում, տարբեր հարկերում ինքնակամ շինարարությունների, պատերի ձևափոխումների հետևանքով շատ շենքերի սեսյմակայությունն ավելի է նվազել։ Մնում է աղոթել, որ Երևանում երկրաշարժ չլինի։ Այս իշխանությունը իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա, անցած ավելի քան 8 տարում չի հոգացել անգամ Երևանի վթարային շենքերի բնակիչներին տեղափոխելու, նրանց կացարանով ապահովելու խնդիրը։ Էլ ո՞ւր մնաց հին, պիտանելիության ժամկետն անցած բազմահարկերի ու դրանց բնակիչների խնդիրը լուծեն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
