Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը՝ քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։ Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել՝ դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։ Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել՝ դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
