Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն իր նախաձեռնած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շարժման շրջանակներում այցելել է Կապան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գլխավոր նպատակը Քաջարան՝ ԶՊՄԿ այցն է եղել, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստվելիս են եղել տիկնոջ այցին, կարգի են բերել գործարանը։ Ապա տիկնոջը հրավիրել են շրջայցի, տարել, ցույց են տվել կոմբինատի աշխատանքը: Թե որն է եղել այցի բուն նպատակը, մեր աղբյուրն ասաց՝ եկել էր աշխատանքներին ծանոթանալու: Ուշագրավ է, որ տիկին Հակոբյանն այցի մասին որևէ հրապարակում չի արել, իսկ իր օգնական Թալին Թոփալակյանի հրապարակման մեջ նա չի երևում։ Բայց Կապանում բռնության դեմ արշավի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակից տիկնանց, մանկավարժների եւ պետական այլ հիմնարկների աշխատակից կանանց հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իմպերիա» ռեստորանային համալիրում, ավելի քան չորս ժամ տիկինը 50 կանանց պատմել է, թե ինչ կարևոր բան է անում ինքը, իր հեղինակած նախագիծն է գովազդել, որ դրա կիրառումն ընտանիքներ է փրկելու և ամրապնդելու։ Ի դեպ, նախագիծն այս շաբաթ քննարկվելու է խորհրդարանում»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
