«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան
![]() «ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես ասած, խաղաղության հաստատումն է և Արցախի հարցի՝ այլևս գոյություն չունենալը, որն անընդունելի է»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։ «Մենք չեն կարող հակադրել խաղությունը Արցախի և արցախցիների իրավունքներին։ Խաղաղությունը, տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի անվտանգության ապահովումը մեզ համար կենսական նշանություն ունեցող հարցեր են, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական և քաղաքական հիշողության վերացման, ժողովրդի իրավունքների լռեցման, բռնի տեղահանված մարդկանց խնդիրները միայն սոցիալական հարցերի վերածելու միջոցով։ Արցախահայությունն այսօր Հայաստանում է, բայց նրանց քաղաքական հարցը դրանով չի վերացել, մենք պետք է պատասխանենք մեկ կարևոր հարցի․ եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահանջները, արդյո՞ք մենք իրավունք ունենք այդ հարցը թողնել քաղաքական վակուումի մեջ․ իմ համոզմաբ՝ ոչ»,- նշել է արցախցի գործիչը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
