«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցի Բահրուզ Սամադովը, որն անցած տարի դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսություն ու դավաճանություն անելու մեղադրանքով, այսօր ինքնասպանության փորձ է արել։ Ավելի քան մեկ տարի առաջ ես հոդված էի գրել այն մասին, թե ինչպես է խաղաղության մասին իրական խոսույթը լռեցվում Ադրբեջանում։ Անդրադարձել էի նաև Սամադովի թեմային և մեջբերել այն հատվածը, որտեղ նա պատմում է, որ իրեն ֆիզիկապես հարվածել են՝ պարզապես Աստվածաշունչ խնդրելու համար։ «Ամենավատն այն էր, երբ դաժանորեն ծեծեցին միայն այն բանի համար, որ Աստվածաշունչ էի խնդրել։ Ծեծի պահին աղոթում էի Աստծուն և հիշում ինձ համար սիրելի մեկին»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
