Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
![]() Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը։ Դիմումների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Մրցանակակիրները իրենց նախաձեռնությունների զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն։ Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք, չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ։ «Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- նշել է Զոնաբենդը։ Դիմումների ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք կգնահատեն 45 մասնագետներ։ Մրցանակը կտրվի երեք անվանակարգում՝ «Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն», «Կամուրջ դեպի ապագա․ կրթություն» և «Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
