«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան
![]() «Նիկոլ Փաշինյանը չի կարող այդպիսի քայլին գնալ։ Եթե կգնա, մենք էլ մեր քայլերը կանենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել, եթե Նիկոլ Փաշինյանը սահմանազատման, սահմանագծման արդյունքում զիջի Տիգրանաշենը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց ուժը դեմ է ԵՄ ինտեգրմանը, Կարապետյանը պատասխանեց․ «Ես եվրոպական շատ արժեքների կողմ եմ․․․ Մեզ Եվրոպայում ոչ ոք չի սպասում։ Չկա Եվրոպայում մի երկիր, որը սահման չունի ԵՄ անդամ երկրների հետ և միության անդամ է դառնում։ Այս ամենն արվում է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար»: Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին՝ Կարապետյանն ընդգծեց․ «Կտեսնենք՝ այդ նախագիծն ինչ փորձանքներ հիմա կբերի մեր երկրին ու մեր ժողովրդին, հետո կասեմ իմ կարծիքը»։ |

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
13017:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
10216:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
8116:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
11515:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
10214:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
16614:00
