«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան
193
Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ., 01:06
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու հնարավորության մասին էր։ Հետո թևածում էր այդ գիրքը գիրկն առած՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Սակայն, հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշքիանի նվիրած գիրքը։ Իհարկե, առհասարակ պետք էլ չէ «գրկել» որևէ պետության ղեկավարի գիրք։ Արժե կարդալ իհարկե բոլորին, այդ թվում՝ Էրդողանին, հասկանալու համար նրանց մտածողությունը, պատկերացումները, միտումները և այլն։ Բայց «գրկել» որևէ մեկի նվիրած գիրքը՝ պետք չէ։ Ընդամենը պետք է անել համարժեք քաղաքական հետևություններ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
