Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.

«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան

53
Այսօր, 17:00
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի անվանեք, մեղք է․․․
Ի տարբերություն էս ոչնչությունների, որ իշխանությունը չանգլելուց 8 տարի անց իրենք իրենց բանակից ու իրենք իրենց դպրոցներից են բանբասում, ժողովրդի լոդրությունից ու իրենց չինովնիկներից են վայրահաչում, սեփական հատուկ ծառայություններում «գործ տվողների» են փնտրում, մի օր գոռում են «Արցախը Հայաստան է և վերջ», մյուս օրը՝ փիղ տեսած ձիու դեմքով Արցախ բառից խրտնում են, բոլշևիկներն «իզմերի» կրող էին և իշխանությունը զավթելու հաջորդ րոպեից գիտեին ինչ անել, ձեռքի տակ տեսքտ ունեին՝ ծրագրով և գաղափարախոսությամբ: Այլ բան, որ ժամանակը պետք է պարզեր՝ ուտոպիստական սոցիալիզմը փակուղի է տանում: Դրա համար էին բոլշևիկներն իրենց պատեպատ տալիս՝ ռազմական կոմունիզմից մինչև ՆԷՊ ու կոլեկտիվացում...
Նիկոլին ու նրա թափառախմբին կարելի է բոլշևիկների հետ նույնացնել միայն մի կետում՝ հայրենադավության հարցում: Թե նրանք, թե սրանք ատում են Հայրենիքը, պետությունը, ինքնությունը... Թե նրանք, թե սրանք խնդիր չունեն արյամբ ազատագրած ու պահած հողը հանձնել, ընտանյոք հանդերձ մարդկանց կալանավորել, գործ կարել ու ճակատագրեր խեղել...
Մնացած և ոչ մի հարցում նիկոլական աղբակույտը բոլշևիկների հետ համեմատվելու եզր չունի, էլ չասած՝ կոմունիստների: Որովհետև, ինչպես մի իմաստուն մարդ ասել է՝ բոլշևիկները երկիր քանդող, իսկ կոմունիստները՝ երկիր կառուցող էին:
Որովհետև, ինչպես չի կարելի կոմունիստ Միկոյանին, Բրեժնևին, Անդրոպովին, Կոսիգինին ու Գրոմիկոյին համեմատել բոլշևիկ Լենինի, Զինովևի, Բուխարինի, Սվերդլովի և Ռադեկի հետ, այնպես էլ չի կարելի բոլշևիկ Ավիս Նուրիջանյանին, Սարգիս Կասյանին, Սահակ Տեր-Գաբրիելյանին և Խաչիկ Մուղդուսուն համեմատել կոմունիստ Գրիգորի Արութինովի, Յակով Զարոբյանի, Անտոն Քոչինյանի, Գրիգոր Հասրաթյանի ու Մարիուս Յուզբաշյանի հետ:
Չի կարելի, որովհետև առաջինները կործանողներ էին, երկրորդները՝ կառուցողներ...»։

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան