Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը` մաշված, բայց կանգուն
![]() Վայոց ձորի Եղեգիս գյուղի արևմտյան եզրին՝ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ, պահպանվել է 1340 թվականով թվագրվող մի յուրօրինակ որմնափակ խաչքար։ Այն առանձնանում է ոչ միայն իր հնությամբ, այլև կառուցվածքով․ խաչքարը ներառված է պատային հորինվածքի մեջ և իր շուրջ ձևավորված ճարտարապետական միջավայրով հիշեցնում է փոքրիկ սրբատեղի։ Գիտական ուսումնասիրություններում այն ներկայացվում է որպես պատի մեջ կառուցված խաչքար՝ եռանկյունաձև ճակտոնով։ Հուշարձանի ամենատպավորիչ հատվածը նրա վերնամասում քանդակված Դեիսուսի տեսարանն է։ Կենտրոնում պատկերված է գահին նստած Քրիստոսը, իսկ նրա երկու կողմերում՝ Աստվածածինը և Հովհաննես Մկրտիչը։ Այսպիսի պատկերագրությունը միջնադարյան քրիստոնեական արվեստում կապված է բարեխոսության գաղափարի հետ։ Խաչքարի վերին քիվի վրա պահպանվել են նաև Հիսուսի, Մարիամի և Հովհաննեսի անունները։ ![]() |

«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
9521:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
16513:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
386Երեկ, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
15711.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
20410.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
25109.11.2026, 22:54

