«Պետք չէ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, և դա անկասելի է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եթե ունես ապոկալիպտիկ մտածողություն, ապա ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա»,- այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ-որ մեկը պնդում է, թե երկիրը կործանվում է․․․ Կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչու է երկիրը կործանվում, և կարելի է հակառակ պատճառներ էլ բերել․․․ Երկիր մոլորակի պատմությունն ընդհանրապես կործանման պատմություն է, և բառիս բուն իմաստով էլ է կործանվում, բոլոր երկրային մարմինները գլորվում են անդունդը՝ շատ մեծ արագությամբ․․․ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս ապրում ենք կործանման վիճակում, գլորվում ենք անդունդը․․․ Այնպես որ պետք է հարմարվել այս իրադրության հետ․․․ Առնվազն 10 միլիարդ տարի այս անկումը շարունակվելու է, անկման վիճակում պետք է ապրենք և աշխատենք․․․ Մեր հարգելի գործընկերներին ասում եմ, որ պետք չէ մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, և դա անկասելի է»,- ընդգծեց Փաշինյանը։
|

«ՀՀԿ կառավարման ժամանակ թշնամանք չկար այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
2616:18
«Դա ճանապարհ է, միջանցք չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3716:06
«Իշխանափոխության ձեր ծրագրից ի՞նչ կա»․ լրագրողը՝ Իշխան Սաղաթելյանին (տեսանյութ)
19115:54
«Նիկոլը վերջում բոլորի հետ «բարիշելու է», դուք ձեր քայլերի համար սերունդների առաջ պատասխան եք տալու»․ Վահագն Ավագյան
19415:42
«Որոշում եմ կայացրել՝ քաղաքական դադար վերցնելու»․ Բաբկեն Հարությունյան
18515:30
«Ճի՞շտ եմ հասկանում՝ էս պահին հայերի համար ամենաօրհասական խնդիրը Վեհափառի անունն է»․ Արթուր Դանիելյան
20915:18
