Բեզոարյան այծերի հաշվառում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
![]() Բեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են արգելոցից։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել է բեզոարյան այծերի ամենօրյա հաշվառումներ։ Հաշվառումների հիմնական նպատակն էր նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ բեզոարյան այծի պոպուլյացիայի դինամիկան ընձառյուծի ապրելավայրերում։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15218.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
22716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
24615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25203.11.2026, 21:48
