Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հունիսի, 2026 թ.

«Առանձնահատուկ զզվանք են առաջացնում սրանց քարոզիչները»․ Արթուր Դանիելյան

76
Այսօր, 19:12
«Առանձնահատուկ զզվանք են առաջացնում սրանց քարոզիչները»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանձնահատուկ զզվանք են առաջացնում էս օրերին սրանց քարոզիչները: «Թելեգրամ» ալիքներից սկսած, տաքսիստներով ու շրջիկ խմբերով վերջացրած... Ստոր, աներես ոչնչությունների պես դուրս են գալիս «որսի», մարդկանց մատաղացու գառան տեղ դրած, քշում են դեպի սպանդանոց:
Երեկ մի ջահել աղջիկ է մտնում մթերային խանութ ու սկսում բարձրաձայն ու շատ անբնական ուրախանալ, որ ծաղիկ են վաճառում մթերային խանութում: Թե բա՝ ինչ լավ ա, որ կառավարությունը էս հարցը լուծում ա...
Խանութի հաճախորդ ու աշխատող կնանիք միաձայն սրան կոխում են ցեխը: Առհասարակ մարդիկ բարձր գներից են, չէ՞, բողոքում: Աչքիս առաջ խանութում գնորդն էլ, վաճառողն էլ թռնում են էդ շրջիկ քարոզիչ աղջկա դեմքին, ասելով՝ «բա մեղք չե՞ն էդ մարդիկ, որ սենց ջրի գնով իրանց քրտինքը պիտի փոշիանա»: Էս ջահել հոգեորսը գլուխը կախ թողնում, փախնում ա խանութից, թիկունքից կնանիք հլը մի 5 րոպե անիծում էին»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան