«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի
![]() Գործադիրի որոշմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ: Հուշարձանը ներկայումս տեղակայված է Երևանի քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ տրանսպորտային ինտենսիվ հոսքերի, ճանապարհային ենթակառուցվածքների և տարածքի կազմակերպման առանձնահատկությունների պատճառով հուշարձանը լիարժեք տեսանելի և ընկալելի չէ քաղաքացիների ու այցելուների համար։ Ներկայիս տեղադրությունը չի ապահովում հուշարձանի գեղարվեստական և գաղափարական ամբողջական ընկալումը, ինչպես նաև սահմանափակում է դրա շուրջ մշակութային և հանրային միջավայրի ձևավորման հնարավորությունը։ Հուշարձանի տեղափոխումը դեպի ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովելու դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային և խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա պահպանության և պատշաճ ներկայացման համար։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
