«Պետական բյուջեն, վարկերը և միսը իրենք կուտեն՝ ոսկորները շպրտելով կռապաշտ ամբոխին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մաֆիայի պարագլուխ Ալ Կապոնեն ասել է՝ գնդակը շատ բան է փոխում մարդու ուղեղում, եթե անգամ այն հետույքն է մտնում։ Արցախի կորուստը, շուրջ 5000 հայորդու մահը, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների, Ջերմուկի մոտակա բարձունքների, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը հարյուր հազարավորներին դաս չեղան, սակայն իրենց այգիների ծիրանը, կեռասը, ելակը, ջերմոցներում աճեցրած ծաղիկները, բանջարեղենը որ չկարողանան իրացնել, երբ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով շատ թանկ գնեն բենզին, սոլյարկա, ծխախոտ և խմիչքներ, երբ բնական գազի թանկացումից հետո չկարողանան մուծել իրենց բնակարանների ջեռուցման մեծ գումարները, գույքահարկի բազմակի ավելացման հետևանքով չկարողանան վճարել Երևանում իրենց տների գույքահարկը, նրանց ուղեղներում շատ բան կփոխվի։ Իրենց «փրկիչն» ասում էր՝ «միսը թանկ է, կանաչ սոխ կերեք»։ Պետական բյուջեն, վարկերը և միսը իրենք կուտեն՝ ոսկորները շպրտելով կռապաշտ, գլխներին հոպոպի փոշի ունեցող ամբոխին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
