«ՌԴ-ի հետ հարցերը կքննարկենք եղբայրաբար, առանց վիճաբանության մեջ մտնելու»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրաբար, համբերատար կքննարկենք՝ առանց վիճաբանության մեջ մտնելու, առանց նյարդի, հանգիստ ու հանդարտ։ Կխոսենք, կքննարկենք և կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն»,- այս մասին այօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիոկլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից սահմանված սահմանափակումների խնդրին։ «Գազի գնի թանկացման մասով՝ մենք պայմանագիր ու պայմանավորվածություններ ունենք, ընդ որում՝ երկարաժամկետ։ Ես դժվար եմ պատկերացնում՝ կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի. դա պայմանագրային գործելակերպ չէ, բայց ամեն դեպքում մենք, բնականաբար, բոլոր սցենարներն էլ նայում ենք։ Այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն. ես ութ տարի՝ տարին երկու անգամ, այս խոսակցությունների մեջ եմ։ ԵԱՏՄ-ում անընդհատ կան այս խոսակցությունները՝ կապված սահմանափակումների, ֆիտոսանիտարիայի, տեսչական այցերի հետ։ Դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է․․․ Հիմա ԵԱՏՄ աշխատանքներին լիարժեք կներգրավվեմ, և բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք»,- նշեց Փաշինյանը։
|

«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
112:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
5912:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2612:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
4912:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5311:48
