«Մեծ խթան ենք ներդնում, հետո կարող է պարզվի, որ ծիրան չմնաց ՀՀ-ում․ մարդիկ չզանգեն Փարիզ, ասեն՝ մի քիչ ծիրան ուղարկեք»․ Նիկոլ Փաշինյան
![]() Կառավարության նիստում էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ներկայացրեց ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։ Նախագծի համաձայն՝ ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով առաջարկվում է հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում. ծիրանի 1 կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի՝ յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, և հանքային ջրի համար՝ 150 դրամ: «Փոխհատուցման գները որ նայեցի, առաջին հարցը որ ծագեց, հետևյալն էր՝ համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել այդ նույն ապրանքները, մեծ խթան ենք ներդնում, հետո կարող է պարզվի, որ ծիրան չմնաց ՀՀ-ում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ Խոջոյանը նշեց․«Չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի է առնվել ապրանքների սեզոնայնությունը»։ «Ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ մարդը Երևանից չզանգի Փարիզ, իրենց բարեկամներին ասի՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, ստեղ չենք կարողանում գտնել։ Ես նկատի ունեմ այն, որ օպերատիվ մոնիթորինգ անենք, որպեսզի խնդիրներ չառաջանան, օրինակ՝ անտրամաբանական գնաճեր կարող են լինել և այլն»,- արձագանքեց Փաշինյանը։ |

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
19003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
18202:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
23700:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
19300:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
173Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
184Երեկ, 23:24
