Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։ Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։ Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։ Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։ Ի դեպ, Սարիկ Մինասյանը նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում, մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ։»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
