Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.

«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան

70
Երեկ, 23:24
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։
Հունիսի 7-ի ընտրություններն աննախադեպ էին 2 դրվագով։
ՔՊ-ական քարոզչամեքենան աշխատեցվում էր հետևյալ տրամաբանությամբ՝ Արցախ են հանձնում, զոհեր, ավերածություններ են բերում, բոլոր ոլորտները ձախողում են, իրենց պարգևավճարներ են բաժանում․․․ զատո ընտրություններ չեն կեղծում։
Հունիսի 7-ին հատվեց այդ վերջին կարմիր գիծն էլ։ ՔՊ-ական իշխանությունն այլևս չի կարող համարվել լեգիտիմ, քանի որ թե՛ նախընտրական շրջանը, թե՛ բուն քվեարկության օրն անցել են բազմաթիվ խախտումներով։ Քաղաքական հետապնդումներ, ապօրինի կալանավորումներ, բռնություններ, վախի մթնոլորտի տարածում, վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից սպառնալիքներ, վիրավորանքներ, իրավապահներին իջեցվող անօրինական հրահանգներ․․․
Ընտրախախտումների ծավալն այնքան մեծ է, որ դրանք նույնիսկ ԵԱՀԿ դիտորդները չեն կարողացել չարձանագրել։
Քվեարկությունից շուրջ 2 շաբաթ առաջ էլ շինծու գործով կալանավորվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը, ով Նիկոլ Փաշինյանի գաղափարաքաղաքական հիմնական ընդդիմախոսներից է։
Թևանյանի կալանավորմամբ նպատակ ունեին նախ մեկուսացնել նրան նախընտրական պայքարից, նվազեցնել ԲՀԿ-ի աճող վարկանիշը, քարոզչության անհավասար պայմաններ ստեղծել։ Թևանյանը մինչև օրս գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Այս ընտրություններն աննախադեպ էին նաև արտաքին ուժերի միջամտությամբ, որոնք իրենց բացահայտ աջակցությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Ոչ թե նրա «գեղեցիկ» աչքերի, այլ ընդդեմ Ռուսաստանի իրենց գործիքը դառնալու համար։ ՌԴ-ի տրամաբանական արձագանքն էլ իրեն ուշացնել չտվեց։ Եվ կարելի է ասել, որ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այլևս դարձել է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ։
Այս ամենը հաշվի առնելով՝ հունիսի 7-ի ընտրությունները չեն կարող համարվել արդար և մրցակցային։
Ընդդիմադիր հիմնական դերակատարները պետք է չտրվեն էմոցիաներին, սթափ գնահատեն իրավիճակը, միավորեն ուժերը և Հայաստանում, ի վերջո, օրինականություն հաստատեն։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին