«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության 8 տարիներին ժողովուրդջանին խաբում են, ու շարունակելու են խաբել, քանի դեռ իրենց ստերին հավատացողներ կան։ Երևանի ոչ բարով քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցվելու է, այդ մասին քաղաքական որոշումը կայացված է։ Քաղաքական որոշումներ են կայացված նաև Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, անջատման միջոցով Արցախի փրկության, Երևանի ղռերում ակադեմիական քաղաքի կառուցման, Հյուսիս-Հարավի գործարկման, 5 տարում 15 ջրամբարի կառուցման, տնտեսական հեղափոխության, ՀԴՄ-ների դիկտատուրայի, Մարս թռչելու ծրագրում Հայաստանի ներգրավվածության և այլնի մասին։ 8 տարի շարունակ ստի, խաբեության հոպոպի փոշի են լցնում հայաստանցիների գլխներին։ Իրականում Հայաստանի ժողովուրդը կայացրել է ստախոս , հողատու, ապազգային կոռումպացվածներին իշխանությունից վտարելու քաղաքական որոշումը։ Որոշման հրապարակումը՝ հունիսի 7-ին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
