Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ.

«Եթե ասենք, որ ԱՊՊԱ-ն 160.000-ից ա սկսվելու, կարո՞ղ ա Նիկոլին չընտրեն». Արամ Գևորգյան

71
Այսօր, 02:12
«Եթե ասենք, որ ԱՊՊԱ-ն 160.000-ից ա սկսվելու, կարո՞ղ ա Նիկոլին չընտրեն». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նիկոլ ընտրողին ասենք, որ ԵՄ մտնելու դեպքում, ըստ ԵՄ ստանդարտների, իր ավտոյից հանած ու ծախած կատալիզատորը ստիպված ա լինելու հետ գնի ու դնի ավտոյի վրա, կարո՞ղ ա փոշմանի, չընտրի։
Կամ որ պարզ ներկայացնենք, որ ըստ ԵՄ ստանդարտների, ինքն այլևս առանց մի 100 հատ սերտեֆիկատի ու լիցենզիայի չի կարողանալու իր այգու բերքը, տնական հավի ձուն ու տանը թխած տորթը/խաչապուրին ծախի, կարո՞ղ ա մտքափոխվի։
Կամ, որ պարապ-սարապ կինո նայողներին ու նիկոլ քարոզողներին ասենք, որ ԵՄ մտնելուց հետո էլ չես կարողանալու ձրի կինո նայես, ու ավելին՝ ձրի կինոյի կայք մտնելու համար տուգանք ա գալու, կարո՞ղ ա էտ դեպքում մտքափոխվեն ԵՄ մտնելու հարցում ու նիկոլին ձայն չտան։
Կամ «պիռատսկի» Windows, Photoshop ու ցանկացած «ապօրինի» ծրագրով աշխատողներին ասենք, որ ստիպված են լինելու բոլոր ծրագրերն օրենքով առնեն, նոր օգտագործեն, կմտքափոխվե՞ն։
Լավ, վերջին տարբերակ, եթե ասենք, որ ոչ մի կոպեկ չեք կարողանալու առանց հայտարարագրի աշխատեք ու բոլոր հարկերը կոպեկ առ կոպեկ վճարելու եք, անգամ, եթե հարևանի տան ծորակն եք սարքել, էտ դեպքում կմտքափոխվե՞ն։
Կամ, եթե ասենք, որ ԱՊՊԱ-ն տենց 160.000-ից ա սկսվելու, ու, եթե ջահել ես՝ մոտ 2 անգամ թանկ ա, եթե ավտոդ հին ա՝ էլի թանկ ա, եթե քաղաքում ես գրանցված՝ էլի թանկ ա։ Էտ դեպքում կարո՞ղ ա նիկոլը ձայն չստանա։
Իրական, անգամ երազում ԵՄ մտնելը վատ չի, լիքը պլյուսներ ունի, բայց դրանք կարգապահ հասարակությունների համար են։ Եկեք ընդունենք, որ մեր ժողովրդի համար էս ստանդարտներն ու նորմերը խի՜ստ խորթ են։ Մենք արագաչափ ու կամեռա հանելու, վարկերը ջրելու խոստում տվողի ենք բերում իշխանության, մենք ո՞նց կարանք հարյուրապատկված արագաչափերի ու կամեռաների պայմաններում ապրենք ու գոհ լինենք»:

Աղբյուրը`   Արամ Գևորգյան