Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

«Քաղաքական ֆաունայում չկա ավելի խղճուկ ենթատեսակ, քան սովետի ժամանակաշրջանի տակ մնացած «դիսիդենտը»․ Սուրեն Սահակյան

79
Այսօր, 03:06
«Քաղաքական ֆաունայում չկա ավելի խղճուկ ենթատեսակ, քան սովետի ժամանակաշրջանի տակ մնացած «դիսիդենտը»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական քաղաքական ֆաունայում չկա ավելի զվարճալի և միաժամանակ ավելի խղճուկ ենթատեսակ, քան սովետական ժամանակաշրջանի տակ մնացած «դիսիդենտը»։ Պայմանականորեն նրան կարող ենք անվանել Homo dissidentus sovieticus: Դա մի յուրահատուկ նմուշ ա, որը 1988թ․-ին, իր հորմոնալ ամենաեռուն շրջանում, համարձակություն ա ունեցել «բա սրա վերջը ո՞նց ա լինելու» հարցն ուղղել պայմանական Խաչիկ Ստամբոլցյանին ու համարել ա, որ էդ պատմական պահից իր առջև բացվեցին Մեծ քաղաքականության բոլոր դռները։ Այդուհետ ինքը Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամների պայքարակից լավագույն ընկերն ու դրա հոբելյանական 10-րդ կազմի անփոխարինելի, բայց միաժամանակ՝ անտեսանելի անդամն ա։ Սակայն, փաստացի, էդ ամբողջ պատմության մեջ ինքն իրեն վերագրած գերգաղտնի միակ առաքելությունը կայացել ա նրանում, որ աչքերը խորամանկորեն կկոցած կանգնել ա Ազատության հրապարակի հինգերորդ շարքի ծառի հովին ու «ԿԳԲ ագենտներ որսացել»։
Վերջին 38 տարում նրա կյանքում շատ բան չի փոխվել։ Պետական խիստ կարևորության նրա աշխատանքը էլի նույնն ա՝ «ԿԳԲ ագենտներ որսալը»։ Դա նրա կյանքի ընթացքի միակ շարժիչ ուժն ա, որն արդեն ոչ միայն հոբբի ա, այլև գոյության իմաստի ա վերածվել։ «Յուրային-օտար» ճանաչելու նրա համակարգն առանձնանում ա ենթատեսակին հատուկ հիմարությամբ։ «Յուրային», հետևաբար նաև ազգի արժանի զավակներ են բոլոր նրանք, որոնք համաձայն են իր յուրաքանչյուր բառի հետ։ «Օտար», հետևաբար նաև Լյուբյանկայի հաստիքային գործակալներ են բոլոր նրանք, որոնք լկտիություն են ունենում համաձայն չլինել իր դարակազմիկ շիզոֆրենիայի հետ։
Նույնիսկ իրեն դժվար կլինի հաշվել, թե մեր երկրի ապագայի վերաբերյալ ինչքան առողջ քննարկում ա դեռ չսկսած ավարվել, երբ նրա փրփրած շուրթերից հնչել ա «Դու ԿԳԲ ագենտ ես» մանտրան։ Չկա մեր հանրային կյանք դեստրուկցիա բերած ավելի մեծ ուժ, քան էդ մանտրան արտասանելը։ Խորհրդային կայսրությունը վաղուց փլուզվել ա, ԿԳԲ լավագույն չեկիստները վերապրոֆիլավորվել են որպես սուպերմարկետների պահակներ կամ փոշոտ արխիվների փայ դարձել, բայց միայն ոչ իր միկրոտիեզերքում։ Իր տիեզերքում դեռ ամեն թփի տակ մի զույգ ԿԳԲ գործակալ կա, որոնց միջոցով «Լուբյանկան» աշխարհներ ա շուռ տալիս ու նախանձելի հաճախականությամբ իր սուրճի մեջ աղ ա ավելացնում՝ ուշի-ուշով հետևելով, որ Հայաստանի փրկության նրա հանճարեղ ծրագրերը սառույցին գրվեն և տան խոհանոցի պատերից հանկարծ դուրս չգան։
Սենց մարդիկ բոլորիս ուզում են քարշ տալ «հավերժ պայքարի» իրենց անձնական օգտագործման դժոխք, որտեղ նրանք «ԿԳԲ ագենտ բացահայտելու» կոնֆիգուրացիայի պատանդներն են։ Դա իդեալական ռազմավարություն ա իրենից կլոր 0 ներկայացնող ոչնչության համար՝ դու «սրբազան պատերազմ» ես մղում գոյություն չունեցող հակառակորդի դեմ, հետևաբար ո՛չ կարող ես հաղթել, ո՛չ էլ պարտվել։ Հանճարեղ ալիբի ա ծույլ, անբան էակի համար։ Կարևորը՝ պատասխանատվություն չկա։ Էլ ի՞նչ իմաստ ունի ուղեղին զոռ տալ ու մտածել սխալների մասին, որոնք հանգեցրել են մեր էս իրավիճակին։ Մեղավորը կա՝ ԿԳԲ-ն, դու էլ «պայքարում» ես դրա դեմ։ Հենց հաղթես, բոլոր խնդիրները լուծվելու են, խոտն ավելի կանաչ, մրգերն ավելի քաղցր դառնան։ Քո միակ դերը անցյալի ուրվականների դեմ անհավասար պայքարն ա, որտեղ դու միշտ հերոս ես ու էդ «պայքարի» արդյունքների մասին ոչ մեկն ավելորդ հարցեր չի տալիս։ Հայաստանն ու հայերին «փրկելու» քո հանճարեղ ծրագրերն էլ ոչ մեկ բանի տեղ չի դնում ոչ թե էն պատճառով, որ դրանք գոմաղբի կույտ են, այլ որովհետև դու համաշխարհային չեկիստական դավադրության սակրալ զոհ ես։
Հենց նման «հանճարների» կարծիքի վրա ա հենվում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում ա, թե Արցախի հիմնահարցը ոչ թե իրենց կյանքը, յուրօրինակ մշակույթը, ինքնությունը Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու հայերի մղումն էր, այլև ԿԳԲ կաբինետներում գծած հերթական պլանը։ Արցախը դեռ չէր հայաթափվել, երբ նման կերպարներից մեկի հետ բանավեճի ընթացքում, երբ նա 88-ի Շարժումը բացառապես որպես ԿԳԲ պլան էր ներկայացնում, հարցրեցի՝ արդյո՞ք ինքն էլ առանց ավելորդ հարցերի կթողնի իր տունը ու կարտագաղթի, եթե թուրքերը գան «Արևմտյան Ադրբեջան» ու հայտարարեն, թե իր տունը իրականում իրենց պապերինն ա։ Մի 20-25 վայրկյան կախեց մոտը, հետո՝ թե բա․ «Հա, բա ի՞նչ պետք ա անեմ»։ Ու հիմա էդ առանձնյակը իր շուրջ համախոհների մի մեծ գունդ ա հավաքել, դարձել ա «Իրական Հայաստանի» քարոզի ճառագող աստղ»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան