«Հաշվել եմ` 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ»․ Ալեն Սիմոնյան
![]() «Ես հաշվել եմ՝ մոտավորապես 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ, բոլոր տեղերում զինանշանն է Արարատով տեղադրված»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ֆանտոմային ցավերի վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Ես, օրինակ, ծանր եմ տանում, որ 44-օրյա զոհերի թիվը ավելացնում են․․․»,- հավելեց ԱԺ նախագահը։ Անդրադառնալով քննադատություններին, որ իշխանությունն ուրանում է Ցեղասպանությունը, Սիմոնյանը նշեց․ «Ո՞նց ենք ուրանում, Հայաստանի Հանրապետությունը այս ժամանակահատվածում բոլոր քայլերն արել է․․ Ուրացման որևէ օրինակ չեն կարող բերել, ուրացման։ 1915 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ բոլոր զոհերը եղել են մի բանի մասին, որ հայը պետք է ապրի։ Մենք ուզում ենք, որ հայը ապրի, ՀՀ-ն լինի հավետ, ուժեղ, ունենա լավ հարաբերություններ իր հարևանների հետ»,- նշել է Սիմոնյանը։ |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
