«Եթե դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմին, նշանակում է ծառայում ես այլ երկրի շահերին»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Երբ քո մշակութային ժառանգությանն այդպես են վերաբերվում, և դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմին, սա նշանակում է մեկ բան՝ դու ծառայում ես այլ երկրի շահերին»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանն այդ առնչությամբ։ «Շուշին ազատագրելուց հետո անմիջապես մզկիթում պոստ էինք դրել, որ հանկարծ մեկը ինչ-որ բան չի անի: Հետո պարզվեց, որ կարիքը չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակույթային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես․․․ Ամենասարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է, ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրոմիություն, հայտարարել ես համամարդկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերին եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես և տհաս չես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ է և հանցագործություն է համարվում, և տարածքի հետ կապ չունի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն»,- մանրամասնել է երկրորդ նախագահը։ Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյան |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
