Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012թ-ից արհեստականորեն կասեցվել է». Լևոն Գալստյան

39
Այսօր, 21:30
«Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012թ-ից արհեստականորեն կասեցվել է». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սևանա լճի մակարդակը 2012թ-ից հետո փաստացի չի բարձրանում։ Այս պահին այն մոտ 1900,5 մետր է, որն ընդամենը 40 սմ-ով է ավելի 14 տարի առաջվա ցուցանիշից։ Միևնույն ժանանակ մինչև 2012 թիվը լճի մակարդակը 10 տարում բարձրացել էր մոտ 3,5 մետրով։ Փաստ է, որ լճի մակարդակի բարձրացումը 2012թ-ից արհեստականորեն կասեցվել է։


Օրենքով 2001թ-ին ամրագրվել էր, որ 2031-ին լճի մակարդակը պիտի լինի 1903,5 մետր։ Սակայն ակնհայտ է, որ դա իրականություն չի լինի և մենք կշարունակենք լսել տարբեր հեքիաթներ դա արդարացնելու համար և կտեսնեք բազմաթիվ սիրուն անուններով տեղական և միջազգային ծրագրեր Սևանը «փրկելու» մասին, որոնց կուլ գնան նորանոր միլիոնավոր եվրոներ»:

Աղբյուրը`   Լևոն Գալստյան