Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան

32
Այսօր, 17:36
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը բանան էր իր հետ Թուրքիայից դրել ծոցագրպանը․ ի՞նչ խորհուրդ ուներ էդ բանանի պատմությունը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։
«Ոնց որ կորցրել ա բանանը․․․ ես մասնագիտությամբ հոգեբույժ չեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Կարծում եմ՝ այդ հարցին պետք ա մասնագիտական նորմալ գնահատական, որովհետև ճամփորդելիս հետը տանելը չէ մենակ, բա որտե՞ղ ա պահում։ Միրգ, բանջարեղեն բոլորս էլ առնում ենք, բայց ոչ ոք ծոցագրպանում չի դնում, ասենք գնաս 2 կիլո կառալյոկ առնեց, լցնես ծոցագրպանդ։ Տենց բան նորմալ մարդը ինչի՞ պիտի անի, տանելուց կարաս տոպրակի մեջ դնես»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը