«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
![]() Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն որոշել են հրաժարվել երկրների առաջնորդների հանդիպման նախապես համաձայնեցված օրակարգից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է քննարկել միջուկային սպառազինությունների վերահսկման և դրանց չտարածման հետ կապված հարցեր։ Սակայն, ինչպես նշել է FT-ի զրուցակիցը, Սպիտակ տան ղեկավարը չի ակնկալում որևէ կոնկրետ պայմանավորվածության հասնել։ Թերթի գնահատմամբ՝ նախապես համաձայնեցված օրակարգից հրաժարվելն անսովոր քայլ է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար, որը նախկինում միշտ պնդել է օտարերկրյա գործընկերների հետ խիստ կանոնակարգված բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը։ Պարբերականի աղբյուրը նաև ենթադրել է, որ պետությունների ղեկավարները չեն քննարկի ուկրաինական հարցը, քանի որ Պեկինը խուսափում է հակամարտության կարգավորման գործընթացին անմիջական մասնակցությունից։ Նշենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Չինաստանում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
