Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
![]() Ամփոփվել է «Բանավիճում են երիտասարդները» ծրագիրը, որի շրջանակում ուսանողները բանավիճել են «Ընտանեկան բռնության դեպքերով պատժի խստացումն արդարացված է» թեմայի շուրջ՝ ներկայացնելով իրենց փաստարկներն ու հակափաստարկները։ Բանավեճի մասնակիցներին գնահատել է մասնագիտական ժյուրին։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, տիկին Աննա Հակոբյանը և այլ հյուրեր։ Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նախարար Սրբուհի Գալյանը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում՝ նախարարը նշել է , որ Արդարադատության նախարարությունը երիտասարդների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և «Բանավիճում են երիտասարդները» այդ ծրագրերից մեկն է։ Եզրափակչում՝ թեմայի շուրջ, բանավիճել են Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանները: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը «Լավագույն բանախոս» անվանակարգում պարգևատրել է Ռուս-Հայկական համալսարանի թիմի ներկայացուցչին։ Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը։ Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ բռնության դեմ պայքարը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնելու փաստարկված խոսքի, քննադատական մտածողության և հանրային քննարկումներում ներգրավվելու հմտությունները՝ խթանելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
