Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան

68
Այսօր, 21:54
«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԵՐ ԵԶԴԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
Զախից՝ Բորիս Մուրազին է։ Աջից՝ Օզման Քլոյանը։ Երկուսն էլ՝ ՀՀ քաղաքացիներ են, ազգությամբ եզդի։ Բորիսի հետ անձամբ ծանոթ լինելու պատիվ չունեմ, Օզմանի հետ պատիվ եմ ունեցել նույն ջոկատում լինել 44-օրյա պատերազմում։ Եզդիները ոչ միայն մեր եղբայրներն են եւ քույրերը, նրանք մեր ամենաիսկական հայրենակիցներն են, որ սիրում, պաշտում ու պաշտպանում են Հայաստանը որոշ «հայերից» շատ ավելի քաջ ու անկեղծ։ Ես ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից, պարոն Քլոյանից, ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար։ Կներեք մեզ։ Դուք մեզ շատ ավելի արժանապատիվ ու ազնիվ հայրենակից եք, քան ձեզ վիրավորել համարձակվող տականքները:
Spas û li me biborin»:

Աղբյուրը`   Տիգրան Խզմալյան