«Հորդորում եմ անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին»․ Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում «Հայաստան» դաշինքին։ Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին՝ նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է։ Իրականում նրանց պետք է շնորհակալություն հայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պետք էր, դիմակները պետք է պատռվեին, թացը պետք է առանձնանար չորից։ Ես հորդորում եմ շարունակել նույն ոգևորությամբ։ Ասեմ նաև, որ չենք պատրաստվում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին, որն անելու է ամեն ինչ՝ մեր ուշադրությունը հիմնական թիրախից շեղելու և իր վրա սևեռելու համար։ Հորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել չարիքի իշխանություններից ազատվելու ուղղությամբ և անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին։ Հ.Գ Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
