«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ
![]() Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««WhatsApp»-ի կեղծ օգտահաշիվներով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է. ՀԿԳ քննիչ Արմեն Դանիելյան»։ «4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ, Կենտրոնական բանկի, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ներկայանալով խարդախությամբ մարդկանցից գումար հափշտակելու գործով: Պարզվել է, որ նրանք Հայաստանի կապի օպերատորներից շուրջ 600 քարտ են վերցրել, պատրաստել կեղծ Վոցապ, Վայբեր և Տելեգրամ օգտահաշիվներ, ԱԱԾ անունից գրել տարբեր անձանց, նրանց մոտ տագնապ առաջացրել, պահանջել կանխիկացնել գումարները կամ փոխանցել իբր Կենտրոնական բանկի ապահով հաշվին: Այս եղանակով 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 մլն դրամ և 1.5 մլն դոլար: Տուժողներից 2-ին խարդախները դրդել էին նաև վաճառել իրենց բնակարանները»,- նշվում է տեսանյութում։ Աղբյուրը` Քննչական կոմիտե |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
6900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
7400:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
6800:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
85Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
106Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
106Երեկ, 22:36
