«Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, որովհետև այլ տարբերակով ընտրվելու շանս չունի»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, ինքը անելու է ամեն ինչ, որ միջինացված հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ընտրվելու շանս չունի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Նաև բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար: Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն սպասարկում է անձնական շահ կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի»,-հավելել է Քոչարյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերը աղերս չունեն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի հետ։ |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
