Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան

211
Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ., 21:00
«Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան

«Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի, և չի կարող լինել»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին։

«Իրենք այդ թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված հենց իրենց թեզերը։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն։ Այստեղ տեղին է ուղղակի հիշել Չերչիլի հայտնի խոսքը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, ապա ստանում ես և՛ նվաստացում և՛ պատերազմ»»,- նշեց Քոչարյանը։

«Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան