Ներկայացվել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
![]() Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում մայիսի 4-5-ը կայանալիք Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը, Երևանում՝ հավելելով, որ սա նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղություններով համագործակցությունը՝ կապակցվածության և տրանսպորտի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսություններով։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։ «Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի։ «ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը ի ցույց է դնում ԵՄ-Հայաստան համագործակցության իրական օգուտները և Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու ԵՄ հանձնառությունը։ Գագաթնաժողովից հետո սպասվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
