Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
![]() Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը։ Նա նշել է, որ հավաքին մասնակցելու են անհետ կորածների հարազատներ, գերիների հարազատներ, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում, ինչպես նաև բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Պողոսյանի խոսքով՝ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանը աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել ԵՄ ղեկավարներին։ Արդեն հայտնի է, որ մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում կկայանա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ երկրների ղեկավարներ։ «Մի քանի ակցիաներ ենք պլանավորում, սակայն մի մեծ խնդիր կա․ Հայաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգը ոչ մի կերպ չի տրամադրվում, անգամ լրագրողներին։ Դա մեծ խնդիր է, բայց միևնույն է ծրագրում ենք մի քանի ակցիա՝ բարձրացնելու բոլոր չլուծված իրավունքների հարցերը, նաև ակցիա իրականացնել Գյումրիում։ Մեզ պետք էր հստակ իմանալ, որ Էմանուել Մակրոնը գնալու է Գյումրի»,- ասել է Սաիդա Պողոսյանը |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
