«Հայկական որ ակումբներն են արտոնագրվել՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ ակումբային մրցաշարերին»․ ՀՖՖ
![]() Մայիսի 1-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ և «Շիրակ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին։ Արտոնագրման բաժնի փորձագետները կատարել էին համապարփակ ուսումնասիրություններ և ստուգումներ՝ քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա: Դրանց արդյունքները Արտոնագրման բաժնի պետը և ֆինանսական փորձագետը մանրամասնորեն ներկայացրին կոմիտեին: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և կատարված քննության արդյունքների վրա՝ Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։ Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2026/2027թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած միակ ակումբը ՝ «Փյունիկ» ՖԱ-ն՝ բավարարելով բոլոր չափանիշները, կոմիտեի միաձայն որոշմամբ ստացավ ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի մասնակցության համապատասխան արտոնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։ |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
