«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցավ: Տասնյակ հազարավոր հայեր հայրենիքում և արտերկրում անկեղծ սգում էին: Սա ազգային համախմբման արտահայտություն էր: Մտորելով անցած օրվա իրադարձությունների ընթացքի մասին նկատեցի նաև, որ գերիշխում էր ավելի շատ պաթոսը, ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը, ձևականությունը: Երկար ժամանակ է, որ մտածում եմ այն մասին, որ Մեծ Եղեռնի օրը ոչ աշխատանքային օր է: Որպես կանոն բոլոր երկրներում ոչ աշխատանքային լինում են տոնական օրերը, ոչ աշխատանքայինի մեջ ինչ-որ դրական ենթատեքստ կա, որը չպետք է լինի սգո օրերի և զոհերի ոգեկոչման ժամանակ: Եթե չեմ սխալվում հոլոքոստի առիթով ոչ աշխատանքային օր Իսրայելում չկա: Հայրենիքի բարգավաճումն ու հզորացումն է ցեղասպանության զոհերի ամենամեծ հիշատակը, այդ օրը Հայաստանի ժողովուրդը առավել մեծ նվիրումով պետք է աշխատի հանուն մեր ազգի լավ ապագայի: Իմ կարծիքով տարվա մեջ բազմաթիվ առիթներով և միջոցառումներով կարելի հիշատակել 1915 աղետաբեր թվականը, մշտապես այցելել Ծիծեռնակաբերդ, միայն մեկ օր այսպիսի զանգվածային հոսքը դեպի հուշարձան արդյո՞ք ճիշտ է: Վերը նշված անցանկալի իրողություններից սգո օրը պետք է ազատել»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
