«Քաղաքական-քարոզչական «լոլոներ»՝ նախընտրական նկատառումով»․ Հակոբ Բադալյան
![]() «Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրում է այդպիսի փաստաթուղթ: Բայց իմ հարցը ինչպես միշտ այլ է. Հայաստանը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հոկտեմբերին, թե նոյեմբերին ստորագրել է տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզ: Անցել է հինգ տարի: Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական գործակցության քանի՞ նշանակալի քայլ է եղել այդ ընթացքում: Հայաստանում ֆրանսիական կապիտալի ուղղակի ներդրումային ծրագրերի քանի՞ «գրամ» աճ է եղել այդ ընթացքում: Կրկնեմ, միջպետական հարաբերությունների ցեմենտը տնտեսությունն է: Տնտեսական կապերն ու հետաքրքրություններն են, որ արձանագրում են իրապես կայուն, փոխշահեկան ու երկարատև հարաբերությունների բնույթը: Տնտեսական հարաբերություններն են գործնականության ու վստահության ցուցիչը: Ո՞ւր են դրանք՝ հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո: Ըստ էության՝ չկան: Մնացյալը, պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» են, այս պահին հատկապես նախընտրական նկատառումով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
