«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ: Թե ինչով է պայմանավորված եղել հանդիպումը, չի նշվում: Բացառված չէ, որ Երևանը փորձում է Գյուլին համոզել, որ վերջիինս օգնի հայ-թուրքական հարցում Անկարայի որոշակի քայլերի: Համենայն դեպս, հատկանշական է, որ ԱԺ նախագահն էլ զուգահեռ հայտարարում է, թե Ադրբեջանն է խանգարում հայ-թուրքական գործընթացին: Ստացվում է՝ Ադրբեջանը խանգարում է, իսկ Գյուլը կօգնի՞: Սակայն Գրիգորյան-Գյուլ հանդիպման հանգամանքը ունի մեկ այլ խորհրդանշականություն: Գրիգորյանը այն մարդկանց շարքում էր, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանին, երբ նա 2008 թվականին սկսեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու Գյուլին հրավիրեց Հայաստան: Այդ քննադատության առիթներից մեկն էլ այն էր, որ Սերժ Սարգսյանը Գյուլին Երևանում խնդրել էր աջակցել արցախյան խաղաղ կարգավորմանը: Դե, Արմեն Գրիգորյանն այն ժամանակ «հող հանձնողին հանձնենք հողին»-ական էր: Ընդամենը երկու-երեք օր առաջ էլ Գրիգորյանը իրազեկել էր հանրությանը, թե վերջապես հրատարակել է հեղափոխության մասին իր գիրքը, որը՝ իր իսկ խոսքով, «Սերժին մերժելու» պրոցեսի անձնական փորձառության մասին է։ Փաստորեն, «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
