Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.

«Առաջարկեք Փաշինյանին՝ հրապարակել այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարելի»․ Վարդան Հարությունյան

79
Այսօր, 16:36
«Առաջարկեք Փաշինյանին՝ հրապարակել այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարելի»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ ցեղասպանության մասին խոսելու, օտարերկրյա պաշտոնյային ցեղասպանության ու էթնիկ զտումների մասին գիրք նվիրելու պատճառով հեռացրել է աշխատանքից։
Սևրի պայմանագիր թափահարող, պատմական արդարությունից խոսացող Փաշինյանը, «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարող Փաշինյանը, բանակցային 25-ամյա ընթացքը մերժող, փոխզիջումներով հակամարտության լուծումը պարտվողականություն համարող, միջազգային հանրությանն ու Ադրբեջանին իր նախընտրած կետից կրկին սկսել պահանջող Փաշինյանը 2020-ի նոյերբերի 9-ին արձանագրված ջախջախիչ պարտությունից հետո սկսել է հասկանալ (ընդունենք, որ ոչ թե թելադրել-պարտադրել են, այլ սկսել է հասկանալ), որ երկրի առաջին դեմք լինելով Սևրի պայմանագրից ու պատմական արդարության վերակնգնումից խոսելը սխալ է, որ Արցախը բոլորվին էլ Հայաստան չէ, որ այն Ադրբեջան է ու վերջ, որ բանակցային ընթացքը պետք է լիներ շարունակական, որ պատերազմի չհանգեցներ։ Հասկացրել են նաև, ինքն էլ, ինչպես տեսնում ենք, հասկացել է, որ Հայաստանից ցեղասպանության մասին բարձր ձայներ չպետք է հնչեն, որ Հայաստանում պատմական հիշողությունը (չխառնել պատմական արդարության հետ) մերժում են, օտարերկրյա պաշտոնյաներին էլ այդ բնագավառներին վերաբերվող գրքեր չեն նվիրում։ Պարզվում է՝ սրանք հայաստանյան դիվանագիտության ուղղություններն են ու իր քայլով ինստիտուտի տնօրենը երկրի դիվանագիտական ընթացքն է խաթարել։
Ահագին ֆեյսբուկցիներ, նրանց թվում իրենց գիտնական ու գիտնականուհի համարողներ, կրկնում են, թե, իրոք, չի կարելի, թե երկիրը մեկ արտաքին քաղաքականություն պետք է ունենա, թե օտար երկրի պաշտոնյային ցեղասպանության մասին գիրք նվիրելը խաթարում է հայաստանյան դիվանագիտության ընթացքը, թե Փաշինյանը ճիշտ է արել։
Բայց, սիրելի համաձայններ, հարց է ծագում, կասե՞ք, որտեղի՞ց նախապես այդ մասին տեղեկացված լինի այս կամ այն պաշտոնյան, որ, ասենք, Վենսին կամ Թրամփին հանդիպելիս սխալ գիրք չնվիրի ու սխալ թեմա չշոշափի։
Առաջարկեք Փաշինյանին, դուք նրա պաշտպաններն եք, նա ձեզ կլսի, որ հրապարակի այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարել։ Իմանան մարդիկ նախապես, որ վաղը-մյուս օրը Վենսին հանդիպելիս սխալ գիրք չնվիրեն ու աշխատանքից չզրկվեն»։