Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը». Նիկոլ Փաշինյան

71
Այսօր, 13:36
«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը». Նիկոլ Փաշինյան

«Հաղորդակցությունների հետ կապված՝ մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ»,- այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընկալում կա Ադրբեջանում, Թուրքիայում, որ կարո՞ղ է Հայաստանը փորձի ձգձգել: Ինչի՞ համար Հայաստանը պետք է փորձի ձգձգել: Մենք, ընդհակառակը, ուզում ենք՝ րոպե առաջ այդ խնդիրը լուծվի. րոպե առաջ՝ առանց չափազանցության, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից․․․ Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք մենք այս առաջարկն անում, որովհետև մենք հիմա փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի, ուզում ենք, որ մենք էլ, համապատասխանաբար, քայլ քայլի դիմաց մեր քայլն անենք: Մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև և հակառակ ուղղությամբ կապն ապահովել, մանավանդ որ ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադրությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան:

Ինչո՞ւ ենք այս երթուղին առաջարկում: Որովհետև ուրիշ երթուղի չկա, որ պատրաստ ճանապարհ լինի. չկա: Դա այսօր հնարավոր է օգտագործել: Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ-անցնել: Եթե հարմար դիտվի՝ Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն՝ այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաներն անցնել»,- նշեց վարչապետը:

«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը». Նիկոլ Փաշինյան