«Կրկին խոստովանեց՝ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո»․ Արթուր Խաչատրյան
76
Այսօր, 12:24
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը Երեկ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանն ասաց․ «2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»: Փաստորեն, նա կրկին խոստովանեց, որ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո․ եթե չանեինք, կկորցնեինք անկախությունը։ Բա եթե պարտադրված է եղել, ուժի կիրառման սպառնալիքի ներքո է այդ ամեն ինչը կատարվել, էլ ինչո՞ւ է իրեն պարտադրված որոշումով այդքան հպարտ, ինչո՞ւ է էքսկուրսիաներ կազմակերպում դեպի այդ պատը, ինչո՞ւ է այն համարում հանրապետության հիմնական ձեռքբերում․․․․ Որովհետև ինքը չի ամաչում պատերազմը խաղաղություն, իսկ պարտությունը հաղթանակ կոչելուց։ Տեքստեր է ասում, որոնք ստեղծված աշխարհաքաղաքական բախման պայմաններում հաճելի են որոշ ուժերին՝ ակնկալելով ընտրություններին դրանց անթաքույց աջակցությունը։ Ներսում էլ ոչ սեր է մնացել, ոչ համերաշխություն, հույսը դրսի միջամտությունն է։ Ի դեպ, նկատեցիք, որ տենց էլ չասաց, թե ում ենթակա տարածք կարող էր դառնալ Հայաստանը։ Միգուցե՞ Կոտ դ՛Իվուարի։ Դե ասում էր, այդքան քաջ էր, թող լրիվ ասեր, թե Ադրբեջանն ում դրդմամբ Հայաստանի դեմ պատերազմ կսկսեր ու հետո իր «ավարը» կհանձներ այդ երրորդ կողմին։ Նույն լպրծուն ձևակերպումներն են ինչ «հիբրիդային պատերազմի» պարագայում․ մեր դեմ պատերազմ են սկսել, բայց չի ասում թե կոնկրետ ով։ Միգուցե Կաբո Վերդեն։ Վաղը որ հյուսիս գնա, կչքմեղանա, թե «ես Ռուսաստանի անունը չեմ տվել»։ Եվ իրոք, խոսել է «ռուսաստանաբնակ և բելոռուսամետ օլիգարխների» մասին։ Հ․Գ․ Մի օր պիտի նորից այդ պատին այցելության գնամ։ Տեսնեմ դեռ կա, թե՞ իրենց ասֆալտի նման պատն էլ է քանդվել․․․»։