«Մակրոնն ու Միշելը պահել են Փաշինյանին, պայմանով, որ նա էլ չի պահելու Արցախը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ խոսում եմ Արցախի շուրջ զարգացումներում, նաև հետագայում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացում Եվրամիության, այդ թվում մասնավորապես Ֆրանսիայի ղեկավարության դերի մասին, հաճախ հնչում է այսպիսի արձագանք՝ «Նիկոլ Փաշինյանը պահում էր Արցախը, Միշելն ու Մակրոնը հանձնեցի՞ն: Եվրոպա՞ն պետք է պահեր Արցախը»: Եվ սա միանգամայն իրավացի գնահատական է այսպես ասած աքսիոմի տեսանկյունից: Բայց, ես երբեք չեմ ասել ու չեմ ասի, թե Միշելն ու Մակրոնը հանձնեցին Արցախը: Միշելն ու Մակրոնը դրա գաղափարախոսն են եղել: Նրանք էական մասնակցություն ու դեր են ունեցել, որպեսզի Արցախի շուրջ Հայաստանի քաղաքականությունը ծավալվի հենց այն տրամաբանությամբ, որով էլ ծավալվել է: Արցախից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը: Երբ ես խոսում եմ Մակրոնի ու Միշելի դերի մասին, ես բացատրում եմ, հարգարժան ընկերներ, թե որն է եղել այդ դերը: Այդ դերը եղել է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի քաղաքականությունը Ացախից հրաժարվելու «հուն» բերելը, այդ հունի մեջ պահելն ու դրանով առաջ տանելը: Ու դա ունեցել է շատ պարզ ու տրամաբանական բացատրություն և հիմնավորում: Այդպես նրանք փորձել են հասնել իրավիճակի, երբ Ռուսաստանը դուրս կգա Արցախից, ևս մի քանի քայլ կնահանջի Կովկասիիր դիրքերից: Մի նենգափոխեք իմ գնահատականն ու մեկնաբանությունը, ներկայացնելով, թե ես իբր ասում եմ Մակրոնն ու Միշելն են հանձնել Արցախը: Նրանք պահել են Նիկոլ Փաշինյանին, պայմանով, որ Փաշինյանն էլ չի պահելու Արցախը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
