«Իշխանության է բերվել դրսի ուժերի կողմից, ուստի ապավինում է օտարների օգնությանը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում մասնավորապես ասաց․ «Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ՝ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։ Փաշինյանը վախենում է Արցախ բառն օգտագործել, խոսել արցախցիների վերադարձի իրավունքից, այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է «300 հազար ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին։ Արցախցիները հայրենազուրկ, փախստակյան են դարձել հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Այն, որ նոր են սկսում արցախցիների բնակավորման ծրագիրը, դա ևս Նիկոլ Փաշինյանի մեղքն է։ Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթով Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից օգնություն խնդրեց Հայաստանում իր սասանված իշխանությունը պահելու համար։ Փաշինյանը իշխանության է բերվել դրսի հզոր ուժերի կողմից, նա սպասարկել է ու սպասարկում է օտարների շահերը, ուստի ապավինում է օտարների օգնությանը։ Սակայն մշտապես հայտարարում է Հայաստան Հանրապետության ինքնիշխանության մասին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
