«Լուրեր կան, որ ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին»․ լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին
![]() «Խոսակցություններ կան, որ ԿԸՀ-ն, հնարավոր է, չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությանը․ ո՞ր դեպքում եք հնարավոր համարում այդ տարբերակը»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ «Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որը քաղաքական ուժը պետք է ներկայացնի։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն, երբ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը թերի են ներկայացված, այդ ժամանակ կարող է քվեարկություն լինել և 2/3 ձայներով մերժել կուսակցության գրանցումը։ Արհեստական խոչընդոտ չի կարող լինել»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։ |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
