Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

«Անձնական ունեցվածքի տեսանկյունից իրենք տիեզերքի չեմպիոն են». Վահագն Ալեքսանյան

78
Այսօր, 12:18
«Անձնական ունեցվածքի տեսանկյունից իրենք տիեզերքի չեմպիոն են». Վահագն Ալեքսանյան

Հանրայինի եթերում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը խոսել է նրա ու իրենց կառավարման տարիներին կենսաթոշակի, ուսուցիչների աշխատավարձի տարբերության մասին: «Թոշակառուներին սոված էր պահում, ուսուցիչները կոպեկներ էին ստանում, արվեստագետները ամիսներով աշխատավարձ չէին ստանում: Մարդիկ արած աշխատանքն են գնահատում, դե նայեք՝ մենք ինչքան ենք ավելացրել ուսուցիչների աշխատավարձը, թոշակառուների թոշակը.... Համաձայն եմ, եթե նայենք անձնական ունեցվածքի, սեփական գրպանն ու ստամոքսը լցնելու տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ, մեր թիմին ուղղակի կծալեն, կդնեն գրպաններն ու կշպրտեն մի կողմ, որովհետև էդ առումով իրենք տիեզերքի չեմպիոն են: Քոչարյանի տղան 20 տարեկանում դոլարային միլիոնատեր էր»,- հավելել է Ալեքսանյանը:

Վահագն Ալեքսանյանի հարցազրույցը