Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

«Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»․ Տիգրան Աբրահամյան

65
Այսօր, 10:18
«Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։
Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։
Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, և՛ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը՝ պահը և հնարավորությունը օգտագործելով, մեծացնի ազդեցության գոտիները և գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը»: