Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«Էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ սա գոյաբանական սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Ռոբերտ Քոչարյան

88
Այսօր, 21:36
«Էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ սա գոյաբանական սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը նախընտրական շրջանում, Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի հարձակումների վտանգը մեր երկրի համար և այլ հարցեր:

«Աշխարհը խառնվել է, և այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև և ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է, անկանխատեսելի են հետևանքները։ Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում ԱՄՆ-ը և Իսրայելը․ նպատակը ակնհայտ է․ ոչ միայն ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնական խոսքը․ էթնիկ փոքրամասնություններին կոչ են անում դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք՝ էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ ինչի՞ կարող է դա բերել, 17-20 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ և մեր հարևան ու բարեկամ երկիրը․ դա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար, և գոյաբանական սպառնալիք է»,- ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը։

«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին
Աղբյուրը`   Ռոբերտ Քոչարյան